Կուսակացությունները լռություն են պահպանում, փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ մոտենում
Երևանի ավագանու ընտրությունները սարերի հետևում չեն, մինչդեռ քաղաքական շատ ուժեր չեն շտապում հայտարարել՝ մասնակցելու են դրանց, թե ոչ։
Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, օրինակ, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այդպես էլ չցանկացավ տեղեկացնել՝ մասնակցելու է արդյոք ՀԱԿ-ը քաղաքական այդ միջոցառմանը։
Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ թեև ներգրավված չէ ավագանու ընտրությունների թեմայով քննարկումներում, սակայն տեղյակ է, որ «Ծառուկյան դաշինքի» կենտրոնական գրասենյակից իր ասպիրանտներից մեկից խնդրել են բնակության հասցեի վերաբերյալ տեղեկանք ներկայացնել։ Վարդան Բոստանջյանը ենթադրեց՝ որպես ավագանու ԲՀԿ անդամ գրանցվելու համար։ Իսկ թե ով կգլխավորի ցուցակը, մեր զրուցակիցն ասաց, որ տեղյակ չէ։
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս ՝ հարցի շուրջ տեղեկատվությու հնարավոր չեղավ ստանալ «ՕՐՕ» դաշինքից։ Մեր հեռախոսազանգերին չպատասխանեց ոչ միայն դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, այլը դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը։
Երևանի ավագանու-ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցով հետաքրքրվեցինք նաև ՍԴՀԿ ղեկավար Նարեկ Գալստյանից։ Վերջինս տեղեկացրեց, որ իրենք ընտրություններին չեն մասնակցելու։
Ինչ վերաբերում է Հայաստանի կոմունիստական կուակցությանը, ապա դրա ղեկավար Տաճատ Սարգսյանը տեղեկացրեց, որ մտադիր չեն մասնակցելու ընտրություններին։ Իսկ թե ինչու՝ գերադասեց չմանրամասնել։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակից կուսակցությունների և դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանված է ապրիլի 9-ը՝ ժամը 18։00-ն։ Մինչ այս պահը, սակայն, որևէ ուժ փաստաթղթեր չի ներկայացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան