Երևանի քաղաքապետի ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջև. «Ժողովուրդ»
Ապրիլի 9-ին լրանում է Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը, սակայն առայժմ 2 ուժ է հստակ հայտարարել այդ ընտրություններին մասնակցելու մասին: ՀՀԿ-ն, որի ցուցակը կգլխավորի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, և «Ելք» դաշինքը, որը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը: Ու չնայած այս ընտրություններին հնարավոր է՝ մասնակցեն նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, սակայն հիմնական պայքարն ընթանալու է հենց ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջև:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս օրերին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փնտրում են հասարակության կողմից ընկալելի, սիրված մարդկանց ու համոզում են, որ իրենց ընտրացուցակում տեղ զբաղեցնեն, մեկ ձայն ավել բերեն. Բանը հասել է նրան, որ պատրաստ են մեծ տեղ տալ անկուսակցականներին, միայն թե այդ մարդիկ լինեն ձայն բերողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան