ՖԻՖԱ-ն մտադիր է մոտ 2 միլիարդ դոլար ներդնել աշխարհի առաջնության կազմակերպման համար
ՖԻՖԱ-ն մտադիր է 2018-ի աշխարհի առաջնության անցկացման համար ներդնել մոտ երկու միլիարդ դոլար: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են կազմակերպությունից:
Այդ գումարից 400 միլիոնը որպես մրցանակային պարգև կստանան մասնակից հավաքականները, իսկ 241 միլիոնը կներդրվի հեռուստատեսային բովանդակության արտադրության մեջ:
Եվս 209 միլիոն կվճարեն ակումբներին, որոնց խաղացողները կմասնակցեն աշխարհի առաջնությանը, իսկ կազմկոմիտեի ֆինանսավորումը կարժենա 99 միլիոն դոլար:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում