Շվարցենեգերն որոշել է առանց Ստալոնեի չնկարահանվել «Անորսալիները» ֆիլմում
Դերասան և Կալիֆորնիայի նախկին քաղաքապետ Առնոլդ Շվարցենեգերը որոշել է չնկարահանվել «Անորսալիները» ֆիլմաշարի 4-րդ մասում առանց Սիլվեստր Ստալոնեի: Գազետա.ռու կայքը, հղում անելով The Independent-ին, գրում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստալոնեն դուրս է եկել նախագծից Nu Image/Millennium –ի ղեկավարի հետ ունեցած ստեղծագործական տարաձայնությունների պատճառով, որոնք վերաբերվել են նոր ռեժիսորին, սցենարիստին և որոշ որակական տարրերի: Ստալոնեն մասնակցել է նախկին երեք ֆիլմերի սցենարը գրելուն, նա նաև եղել է առաջին ֆիլմի (2010 թ.) ռեժիսորը:
Շվարցենեգերը հայտարարել է, որ առանց Ստալոնեի չկա «Անորսալիները»:
«Ես երբեք առանց նրա չէի անի ֆիլմը, ոչ»,- ասել է դերասանը:
Շվարցենեգերի խոսքով, եթե նույնիսկ Ստալոնեին համոզեն վերադառնալ նախագիծ, ապա ինքը կմիանա աշխատանքներին միայն իր կերպարը բավականին մշակելուց հետո:
«Գիտեք, կարծում եմ, որ առաջին և երկրորդ մասերը հիանալի էին: Բայց երրորդը, ինձ թվում է, իմ դերը լավ արտացոլված չէր»,- հավելել է Շվարցենեգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան