Դաշնակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
ՀՅԴ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այդ մասին հայտարարություն է տարածել Հ.Յ.Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն:
«Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Երևան քաղաքում Հ.Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երևանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին:
Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը և անհրաժեշտ եզրակացությունների հանգելը:
Հուսով ենք, որ գիտակցված քվեով Երևանի ավագանի ձևավորելու պատրաստ մեր համաքաղաքացիները ըմբռնումով կընդունեն այս որոշումը:
Միաժամանակ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երևանի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»,-ասվածէ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կուսակացությունները լռություն են պահպանում, փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ մոտենում
- Հայկական վերածնունդ կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. «Ժամանակ»
- Քաղաքապետի պաշտոնի համար ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը դեռ քննարկումների մեջ են. ՀԺ
- Փոստանջյանը հակված է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին
- «Ելք» դաշինքը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին
- Երևանի ավագանու ընտրությունները մոտ են. ուժերը դեռ չեն կողմնորշվել
- Տարոն Մարգարյանը կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին