Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով
Բաքվի դատարաններից մեկի որոշմամբ, հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքի ժամկետը երակարցվել է 3 ամսով՝ մինչև հուլիսի 15-ը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նրա փաստաբան Էդուարդ Չերնինի խոսքը:
Նա նշել է, որ դա բացատրել են լրացուցիչ քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությամբ: Պաշտպանական կողմն առարկել է՝ ներկայացնելով իր հիմնավորումները:
Հարցին, թե բողոքարկվելու է դատարանի որոշումը, փաստաբանը պատասխանել, որ դա քննարկելու է Լապշինի հետ:
Փաստաբանը նշել է, որ պահման պայմանների ու առողջական վիճակի վերաբերյալ գանգատներ չունի:
«Միակ բողոքն այն է, որ Լապշինը չի ցանկանում անազատության մեջ լինել»,-ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկո. Հայաստանն ինձ Լապշինի մասին ոչինչ չի ասել
- Եվրոպայի խորհուրդը 1-ին կարգի ահազանգ է հնչեցնում բլոգեր Լապշինին Ադրբեջանում դատելու կապակցությամբ
- ԵԽ պատգամավոր․ Լապշինին նման ձևով տեղափոխման համար նա պետք է նվազագույնը լիներ ահաբեկիչ
- Զախարովա. Ադրբեջանում ՌԴ դեսպանատունն անում է ամեն բան Լապշինին օգնելու համար
- Լապշինի արտահանձման հանրային արձագանքը
- Բելառուսի դատախազությունը խոստովանել է` Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել
- Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աշխատակիցն այցելել է Լապշինին
- Քաղաքագետը` Լապշինի գործի մասին
- ՀՀ-ի մասնակցությունը Լապշինի հետ կապված այս պրոցեսում համարում եմ խնդրահարույց. Սիմոն Բաբայան
- Լապշինի արտահանձնման դեպքում գործ ունենք բոլորովին այլ քաղաքական տարածքի հետ. Լարիսա Ալավերդյան
- HRW-ն հրաժարվում է մեկնաբանել Լապշինի արտահանձնումը
- Լապշինի էպոպեան և Ռուսաստանի պարտությունը
- ՓՊ. Լապշինի արտահանձնումն իրականացվել է շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները
- Մենք պետք է Ադրբեջանի ջաղացին ջուր չլցնենք. Էդվարդ Նալբադյանը՝ Լապշինի արտահանձման մասին
- ՌԴ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը Լապշինի պաշտպանության նպատակով. Պեսկով
- Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան