Կարեն Ներսիսյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
2016 թվականի ապրիլի 2-ին Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ անմահացած սերժանտ Կարեն Ներսիսյանն այսօր կդառնար 20 տարեկան:
Կարենը զոհվել է ապրիլի 2-ին՝ Ջաբրայիլի դիրքերում ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի դեմ պայքարում։ Մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում արիաբար մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով։
Ապրիլյան պատերազմի հերոսը ծնվել էր 1997 թ-ի ապրիլի 8-ին Բջնիում: 2003-2014 թթ-ին սովորել է Բջնիի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: 2014 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։ Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային դասընթացների:
Կարեն Ներսիսյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2015 թվականին: Ծնողների խոսքերով՝ ծառայությունից չի դժգոհել, երբեք որևէ բանից չի տրտնջացել:
Նա դիրքեր էր բարձրացել ապրիլի 1-ին: Այդ օրը խոսել էր ընտանիքի անդամների հետ, ասել, որ ամեն ինչ նորմալ է, հանգիստ քնեն։ Ապրիլի 2-ից հարազատները փորձել են կապ հաստատել նրա հետ, հետո իմացել են, որ Կարենն անհետ կորածների ցուցակում է։ Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին էր փոխանցվել 18 զինծառայողի մարմին, որից մեկը Կարեն Ներսիսյանն էր։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ապրիլյան պատերազմում զոհված զինվորներին նվիրված պատրաստել է «Նահատակաց փաղանգ, մեզ բացակա չդնեք» ռեպորտաժների շարք: Դրանցից մեկում, որը նվիրված է Կարենին, սերժանտի մայրը՝ Գայանե Ներսիսյանն ասել է. «Կյանքը վայելող, կյանքը սիրող, կյանքով լեցուն տղա էր Կարենս, սիրում էր էս կյանքի ամեն լավ բաներից օգտվեր, ոնց որ իմանար, որ իր կյանքը կարճ էր»:
Տիկին Գայանեն նաև նշել է, որ Կարենն իր ծննդյան օրն էլ էր շատ սիրում: Ծնողներին ասել էր՝ ապրիլի 14-ին դիրքերից կիջնի, 15-ին մեկ շաբաթով արձակուրդ կգա և միասին կնշեն ծնունդը:
«Ով գալիս էր մարտի վերջից, ասում էին՝ Կարենը գալիս է ծնունդին, ասում էի՝ չգիտեմ, ձեզ էլ է ասել, Աստծուց առաջ չընկնենք, ոնց որ ես զգայի, չեմ հասկանում»,- պատմել է տիկին Գայանեն:
Ծառայության մեկնելուց առաջ Կարենն իր վզնոցը մորն է տվել, որ հետ գա ու արդեն խաչով կրի այն: Որդու զոհվելուց հետո տիկին Գայանեն այն իր վզից է կախել, իսկ խաչի փոխարեն որդու նկարն է:
Նշենք, որ Կարենց դիրքի տղաները ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտնչել են հերոսաբար: Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած խումբն անցնում է շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանն իր զինակից ընկերների հետ կոտրել է հակառակորդի ողնաշարը՝ հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը, տապալելով հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով ԼՂՀ- ին արագ պարտության մատնելու ծրագիրը։ Անհավասար պայքարում զոհվում են Ադամ Սահակյանը, Կարեն Ներսիսյանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Աղոթք ու խնկարկում` ի հիշատակ ապրիլյան պատերազմի զոհերի
- Տիգրան Բերակչյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
- Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
- «Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
- Ապրիլյան պատերազմում հաղթեց, բայց չվերադարձավ հայրենի գյուղ. Սևակը՝ 20 տարեկան
- Հունվարի 29-ին ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ճարտարապետաշինարարական համալսարանում Ադամ Սահակյանի անունով կտրամադրվի կրթաթոշակ
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Արմավիրում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել. ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայր
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
- Գյումրիում բացվել է Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը
- Գյումրիում բացվել է քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան