Դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների համար վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին։
«Դպրոցներում այս օրերին համապատասխան իրարանցում է, հիմնական և ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտները նախապատրաստվում են հրաժեշտի միջոցառումներին։ Ավանդաբար այս ամենը ուղեկցվում է նաև դրամահավաքության կամ դրա չափերի վերաբերյալ բողոքներով և դժգոհություններով։ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի այս հարցին նշել է, որ այսպիսի ահազանգեր թեժ գծով գոնե առայժմ չեն ստացվել»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան