Հայ սուսերամարտիկներն ավարտել են ելույթները երիտասարդների աշխարհի առաջնությունում
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվում է սուսերամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Տղաների պայքարում Հայաստանը ներկայացրել են Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր), Էդուարդ Օվիկյանը և Ռազմիկ Վարդանյանը (երկուսն էլ` խոցասուսեր):
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայիքց տեղեկանում ենք, որ Մայքլ Հովհաննիսյանը խմբային փուլն անցել է չորս հաղթանակով: Հաջորդ փուլում Հովհաննիսյանը հաղթահարել է ուկրաինացի մարզիկի արգելքը, ապա պարտվել ամերիկացի մրցակցին և դուրս մնացել հետագա պայքարից: Նա զբաղեցրել է 49-րդ տեղը:
Էդուարդ Օվիկյանը ևս չորս հաղթանակով անցել է հաջորդ փուլ, սակայն պարտվել լավագույն 32-ի համար պայքարում: Նա գրավել է 47-րդ տեղը:
Ռազմիկ Վարդանյանը խոցասուսեր զենքաձևի խմբային փուլում դուրս է մնացել հետագա պայքարից: