Սիրիական օդուժը վերսկսել է թռիչքները «Շայրաթ» օդանավակայանից
Ամերկյան հրթիռակոծությունից մեկ օր անց Սիրիական օդուժը վերսկսել է թռիչքները Շայրաթ օդանավակայանից, հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
Ապրիլի 7-ի գիշերը ամերիկյան ռազմածովային ուժերը Շայրաթ ավիաբազայի ուղությամբ բաց էին թողել 59 թևավոր հրթիռ։ Նման քայլի առիթ էր հանդիսացել Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառման միջադեպը, որի պատասխանատվությունը Վաշինգտոնը գցում է Դամասկոսի վրա։
Ինչպես հավաստիացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, քիմիական հարձակումը կատարվելէ հենց Շայրաթից։ Սակայն որևէ ապացույց Վաշինգտոնը չի ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում քիմիական զենքի զոհ է դարձել 84 մարդ
- Charlie Hebdo-ն Ասադի ծաղրանկարն է հրապարակել Սիրիայում քիմիական հարձակումից հետո
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է՝ Սիրիայում քիմիական զենքի հարձակման հետևանքով 27 երեխա է մահացել