Ստոկհոլմում հարձակում կատարած բեռնատարում պայթուցիկ նյութեր են եղել
Ստոկհոլմի ոստիկանությունը, ուսումնասիրելով քաղաքի կենտրոնում մարդկանց մեջ մխրճված բեռնատարը, հայտնաբերել է պայթուցիկ պարունակող պայուսակ:
«Ռիա նովոստի»-ն, հղում անելով շվեդական SVT հեռուստաընկերությանը, գրում է. «Երեկ Ստոկհոլմում ահաբեկչական գործողություն իրականացրած բեռնատարում հայտնաբերվել է պայթուցիկ նյութերով պայուսակ: Այս մասին հայտնել են ոստիկանության մի քանի աղբյուր»։
Աղբյուրը հայտնում է նաև, որ շվեդական իշխանությունների որոշմամբ՝ Ստոկհոլմում և այլ շրջաններում իջեցվել են պետական կառույցների և այլ կազմակերպությունների շենքերի դրոշները՝ ի հիշատակ հարձակման զոհերի։
Հիշեցնենք, որ ապրիլ 7-ին բեռնատարը մեծ արագությամբ քշել է մարդկանց վրա, ովքեր այդ պահին գտնվում էին Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում: 550 մետր գնալուց հետո բեռնատարը բախվել է Åhlens առևտրի կենտրոնի շենքին ու կանգ է արել: Ահաբեկչության հետևանքով զոհվել է չորս մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 15-ը։
Նշենք, որ հարձակման գործով երկու մարդ է ձերբակալվել։
Հարակից հրապարակումներ`
- Ստոկհոլմում հարձակման գործով երկու մարդ է ձերբակալվել
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին
- Դեսպան Ապիտոնյանը՝ Ստոկհոլմում կատարվածի մասին. Ազատություն
- Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ