Գիտնականները պարզել են, թե ինչ հոտ ունեն հին գրքերը
Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները հարցում են անցկացրել գրադարան այցելուների շրջանում և պարզել, թե ինչպես են նրանք ընկալում հին գրքի հոտը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հետազոտության արդյունքները հրապարակվել են Heritage Science գրքում:
Հարցվածների 100 տոկոսը զգացել է փայտային մասնիկների հոտը, 86 տոկոսը՝ ծխի, 71 տոկոս՝ հողի, 41 տոկոսը՝ վանիլի, 1928 թվականին լույս տեսած գրքից հարցվածները նաև շոկոլադի և սուրճի հոտ են զգացել, որոշներն էլ՝ ձկան, նաֆթալինի: 70 տոկոսից ավելին հին գրքերի հոտը հաճելի է համարել, 14 տոկոսը՝ չափավոր հաճելի, 14 տոկոսը՝ չեզոք:
Հետազոտողները նշում է, որ գրքի հոտը համաշխարհային մշակութային ժառանգության մի մասն է և, հետևաբար, այն պետք է բացահայտել և պահպանել: Նրանք իրականացրել են գրքերից գոլորշիացող օրգանական նյութերի անալիզ և ենթադրում են, որ հոտի մասին ստացված տվյալները կարելի է օգտագործել անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու համար, օրինակ, թանգարաններում: