Հունահռոմեական ոճի ուժեղագույնների շարքում ընդգրկվել է 12 հայազգի ըմբիշ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (United World Wrestling) հրապարկել է վարկանիշային նոր աղյուսակը: Այս անգամ հունահռոմեական ոճի ուժեղագույնների շարքում ընդգրկվել է 12 հայազգի ըմբիշ, 7-ը՝ Հայաստանից, 5-ը՝ արտերկրից: Նախորդ ամսվա համեմատ նրանց թիվը աճել է 1-ով:
ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, առաջին անգամ այս ցուցակում ընդգրկվել է 59 կգ քաշային կարգում հանդես եկող Ուկրաինայի պատվիրակ, հունահռոմեական ոճի ըմբիշ Ժորա Աբովյանն, ով մարտին Կիևում ընթացած միջազգային մրցաշարում հաղթող ճանաչվեց: Յուրաքանչյուր քաշային կարգում ընդգրկվում են տվյալ ամսվա արդյունքներով 20 ուժեղագույն ըմբիշները: Նախորդ ամսվա համեմատ առաջընթաց են արձանագրել Փարիզում կայացած միջազգային մրցաշարում հաջող հանդես եկած ու ստուգատեսի հաղթող դարձած հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ Կարեն Ասլանյանը (66 կգ), Կարապետ Չալյանն (75 կգ) ու Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):
Հունահռոմեական ըմբշամարտ
59 կգ՝ 1.Իսմայել Բորրերո Մոլինա, Կուբա, 14. Ստեփան Մարյանյան, Ռուսաստան (նախորդ ամիս նա 14-րդ տեղում էր), 16.Ժորա Աբովյան, Ուկրաինա: 66 կգ՝ 1.Դավոր Ստեֆանեկ, Սերբիա 2.(2).ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, 11.(15) Կարեն Ասլանյան, Հայաստան: 71 կգ՝ 1.Բալնիթ Կորպասի, Հունգարիա, 7. (8) .Վարշամ Բորանյան, Հայաստան, 16. (11). Արտակ Մարգարյան, Ֆրանսիա: 75 կգ՝ 1.Ռոման Վլասով, Ռուսաստան 11. (12). Կարապետ Չալյան, Հայաստան: 16. (15). Արսեն Ջուլֆալակյան, Հայաստան: 80 կգ՝ 1.Ռամազան Աբաչարաև, Ռուսաստան 14 (12). Էդգար Բաբայան, Լեհաստան: 85 կգ՝ 1.Դավիթ Չակվետաձե, Ռուսաստան, 13. (14). Մաքսիմ Մանուկյան, Հայաստան: 98 կգ՝ 1.ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 14. (13). Մաքսիմ Սաֆարյան, Ռուսաստան: 130 կգ՝ 1.Միջայն Լոպես, Կուբա: Ցավոք, ապրիլի 5-ին հրապակված ազատ ոճի ըմբշամարտի դասակարգման նոր ցուցակում ՀՀ պատվիրակներից ընդգրկված է միայն է մեկը: Այժմ այդ ցուցակում Հայաստանը ներկայացնում է միայն գերծանր՝ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն, ում 2016 թ օլիմպիական խաղերում հաջողվել էր 5-րդ տեղը գրավել: Նա էլ իր քաշային կարգում այս ամիս 5-րդ տեղից նահանջել է 12-րդ հորիզոնական:
Ազատ ոճի ըմբշամարտ
57 կգ՝ 1.Վլադիմիր Խինչեգաշվիլի, Վրաստան: 61 կգ՝ 1.Լոգան Ստեյբեր, ԱՄՆ: 65 կգ՝ 1.Սոսլան Ռամոնով, Ռուսաստան: 70 կգ՝ 1.Մահոմեդ Ղուրբանալիև, Ռուսաստան: 74 կգ՝ 1.Անյուար Գեդուև, Ռուսասաան: 86 կգ՝ 1.Աբդուլռաշիդ Սադուլաև, Ռուսաստան: 97 կգ՝ 1.Կիլ Շնայդեր, ԱՄՆ: 125 կգ՝ 1.Թահա Աքգյուլ, Թուրքիա, 12 (5). ԼԵՎԱՆ ԲԵՐԻԱՆԻՁԵ, ՀԱՅԱՍՏԱՆ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան