ԿԸՀ-ն ամփոփեց ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում ամփոփվեց ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները, ընդուվեց որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Տվյալները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Քվեարկության արդյունքները.
«Ելք» կուսակցությունների դաշինք՝ 122 հազար 65 ձայն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14 հազար 739 ձայն
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58 հազար 265 ձայն
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք՝ 428 հազար 836 ձայն
«Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք՝ 25 հազար 950 ձայն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 770 հազար 441 ձայն
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11 հազար 741 ձայն
«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինք՝ 32 հազար 508 ձայն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 103 հազար 48 ձայն
Ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 585 հազար 134
Քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 15
Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2572
Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թիվը՝ 747
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 588 հազար 468
Քվեարկությանը մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 575 հազար 786
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6675
Ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։
Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:
Նշենք, որ քվեարկության օրը Հայաստանի ողջ տարածքում ձևավորվել էին 13 ընտրական տարածքի 2009 տեղամասերը:
Երևանի տարածքում կազմավորվել էր 4 ընտրական տարածք. առաջին ընտրական տարածքում ընդգրկվում են Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, երկրորդում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, երրորդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները, չորրորդում՝ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները: Մարզերում կազմավորվում է 9 ընտրական տարածք՝ Արարատի մարզի (թիվ 5), Արմավիրի մարզի (թիվ 6), Արագածոտնի մարզի (թիվ 7), Գեղարքունիքի մարզի (թիվ 8), Լոռու մարզի (թիվ 9), Կոտայքի մարզի (թիվ 10), Շիրակի մարզի (թիվ 11), Սյունիքի և Վայոց ձորի մարզերի (թիվ 12), Տավուշի մարզի (թիվ 13):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան