Ազգային ժողովի նիստը չկայացավ
Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան: Գրանցվեց 16 պատգամավոր: Քվորում չապահովվելու պատճառով՝ նիստը չկայացավ:
Նշենք, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝ եթե քվորում չի ապահովում, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ:
Այսինքն, եթե մինչև 15:00-ին չգրանցվի 66 պատգամավոր, Ազգային ժողովի այսօրվա նիստը չի կայանա:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյան նույնպես չէր կայացել՝ կրկին քվորում չապահովվելու պատճառով:
Նշենք, որ սահմանադրագետ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստը կայանալու է ապրիլի 27-ին:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ հերթական քառօրյան չկայացավ
- Քվորում չապահովվեց
- Ազգային ժողովի նիստը չկայացավ
- Նոր երևույթ չէ. ԱԺ փոխնախագահը՝ քվորում չլինելու մասին
- ԱԺ հերթական նիստը չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան