ԱՄՆ նախագահի որդին աստղերին հիշեցրել է երկիրը լքելու իրենց խոստման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին ամերիկյան շոու բիզնեսի աստղերին հիշեցրել է երկիրը լքելու մասին նրանց հայտարարությունները: Երգիչներն ու դերասանները հայտարարել էին, որ կլքեն երկիրը, եթե նախագահ ընտրվի Դոնալդ Թրամփը:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, թվիթերյան միկրոբլոգում նա գրել է.
«Ֆրանսիացի հեղինակությունները, ովքեր սատարում են ձախերին, հայտարարում են, որ կգնան Կանադա, եթե Մարին Լե Պենը հաղթի ընտրություններում: Որտե՞ղ եմ արդեն մեկ անգամ լսել նման բան: Ես դեռ սպասում եմ, որ այդ հեղինակությունները, որոնք խոստացել են նույն բանը անել, կգնան»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփի դեմ ակտիվորեն հանդես էին գալիս Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Լինա Դանեմը, Սեմյուել Ջեկսոնը, Մադոնան և այլք:
Հարակից հրապարակումներ`
- Մարին Լե Պենը փակուղու առաջ է կանգնեցրել Եվրահանձնոժողովին
- Թբիլիսին միացել է Թրամփի դեմ կանանց երթին
- Նյու Յորքում Թրամփի դեմ ակցիա են անում քաղաքապետն ու հոլիվուդյան դերասանները