Ռուսաստան-ԱՄՆ հաշտեցման քաղաքականությունը ձախողվել է. Արա Պապյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ Ռուսաստանի ակնկալիքները չափազանցված էին: Ռուսաստանում կարծում էին, որ նա կգա իշխանության և կկարողանա իրականացնել իր խոստումները՝ նաև Սիրիայի մասով, սակայն ԱՄՆ ցույց տվեց, որ առաջնորդվում է սեփական շահերով: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«ՌԴ-ԱՄՆ հաշտեցման քաղաքականությունն, ըստ էության, ձախողվել է: Ռուսաստանը որդեգրել է դիմակայության և հակադրության ճանապարհը, ինչը Հայաստանի համար բոլորովին լավ չէ: Հայաստանի համար միշտ էլ վնասաբեր է եղել հայտնվել երկու ճակատների մեջտեղում: Սա մեզ նեղ վիճակի մեջ է դնում, մեզ կարող են առաջ մղել տարբեր գործողությունների և հայտարարությունների»,- նկատեց բանախոսը՝ հավելելով, որ հակառակ դրան՝ սիրիական հիմնախնդրից բավական շահեց Թուրքիան:
Արա Պապյանը չբացառեց, որ սիրիական հիմնախնդիրը հեռահար նպատակներ է հետապնդում, մասնավորապես, ապագայում գործընթացները կարող են ուղղվել Իրանի դեմ:
Նրա համոզմամբ, Ասադին պահող ուժը Ռուսաստանն է: Պալմիրայում նրա հաջողությունները ևս պայմանավորված էին ռուսական գործոնով:
Ինչ վերաբերում է Իդլիբ նահանգում քիմիական զենքի գործադրմանը, բանախոսը տեսակետ հայտնեց, որ Ասադը դժվար թե նման քայլի դիմեր, մանավանդ՝ դա նրա վարկանիշի օգտին չէր:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան