Գոռ Մինասյան. Բաց չեմ թողնի հնարավորությունս
Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոստացել է, որ չի պատրաստվում հանձնվել վրացի գերծանր քաշային Լաշա Տալախաձեի հետ պայքարում.
«Լաշա Տալախաձեի հետ պայքարում ես հնարավոր ամեն բան արեցի առաջին տեղի համար: Ավելին չկարողացա: Հրումում մի փոքր չստացվեց, չկարողացա բարձրացնել այն կիլոգրամները, որոնք մարզումների ժամանակ ստացվում էին: Իհարկե վրացի ծանրորդը շատ ուժեղ է, բայց ես կշարունակեմ մարզվել և բաց չեմ թողնի հնարավորությունս»,-ասել է Գոռ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային Գոռ Մինասյանը երկամարտի 446 (211+235) կիլոգրամով նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, Ռուբեն Ալեքսանյանը 434 (190+244) կիլոգրամով դարձել է բրոնզե մեդալակիր: Գոռը փոքր արծաթ է նվաճել նաև պոկում վարժությունում (211 կգ), իսկ Ռուբենը փոքր բրոնզ՝ հրումում (244 կգ):
Հարակից հրապարակումներ`
- Սիմոն Մարտիրոսյան. Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին
- Փաշիկ Ալավերդյան. Եվրոպայի առաջնությունում արվեց առավելագույնը, ինչ պլանավորված էր
- Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
- Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին