«Ելք»-ը Երևանի ավագանու ընտրություններում Զարուհի Փոստանջյանին մրցակից չի համարում
Երևան քաղաքի զարգացման «Ելք»-ի տեսլականն առնչվում է քաղաքի արդյունավետ կառավարման հետ: Այդ է պատճառը, որ դաշինքը քարոզարշավի ընթացքում բարձրացնելու է քաղաքի արդյունավետ կառավարման հարցը: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց դաշինքի ընտրական ցուցակի անդամ Դավիթ Խաժակյանը:
«Բոլորն էլ տեսնում են, որ Երևանի բյուջեն արդյունավետ չի օգտագործվում, ձմռանը տեսնում ենք ֆլամինգոների, այժմ՝ զարդարանքներ, որոնք ուղղակի անհարիր են մայրաքաղաքում առկա խնդիրների ֆոնին»,- ասաց նա:
Հարցին՝ Երևանի ավագանիում ընտրություններին մրցակից համարո՞ւմ է Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությանը, Դավիթ Խաժակյանը բացասական պատասխանեց. ««Ելք»-ը երեք լուրջ ուժերից կազմված դաշինք է, հետևաբար, մրցակից չի կարող համարել նորելուկ, «երեկ չէ առաջին օրը» գրանցված «Երկիր ծիրանիին»»:
Հարցին՝ մտավախություն չկա՞, որ մայրաքաղաքի Ավան, Մալաթիա Սեբաստիա և այլ վարչական շրջաններում «Ելք»-ը պարտություն կրի, ավագանու անդամի թեկնածուն հիշեցրեց, որ ԱԺ ընտրություններին Ավանի բազմաթիվ ընտրատեղամասերում «Ելք»-ը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել, հետևաբար, նշանակում է՝ անհանգստանալու կարիք չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին