ԿԸՀ-ն ներկայացրեց, թե քանի մանդատ կստանան ԱԺ անցած քաղաքական ուժերը
Նախօրեին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:
Հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` հանձնաժողովն ամփոփել է ԱԺ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին:
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքերով Ազգային ժողով է անցել չորս քաղաքական ուժ՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստանում է 58 մանդատ, որից երեքն ազգային փոքրամասնությունների 3 ներկայացուցիչ (եզդի, ասորի, քուրդ), «Ծառուկյան» դաշինքը ստանում է 31 մանդատ, որից մեկը ռուս համայնքի ներկայացուցիչ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։
ԿԸՀ նախագահի ներկայացմամբ, յուրաքանչյուր քաղաքական ուժի մանդատները համապետական ընտրական ցուցակների և տարածքային ընտրական ցուցակների միջև բախշում են հետևյալ կերպ. ՀՀԿ՝ համապետական ընտրական ցուցակների թեկնածուներին տրվող մանդատների թիվը (համապետական ցուցակի առաջին մաս)՝ 28, տարածքային՝ 27, «Ծառուկյան» դաշինք՝ համապատասխանաբար՝ 15, 15, «Ելք» դաշինք՝ համապատասխանաբար՝ 5, 4, ՀՅԴ` համապատասխանաբար՝ 4, 3:
Համապետական ընտրական ցուցակների երկրորդ մասից մանդատ ստացող ազգային փոքրամասնությունները՝ եզդի, ասորի, քուրդ՝ ՀՀԿ, ռուս՝ «Ծառուկյան» դաշինք:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին մասնակցել է 9 քաղաքական ուժ՝ «Ելք» կուսակցությունների դաշինք, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, «Հայկական վերածնունդ» կուսակցություն, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք, «Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինք, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն:
ԿԸՀ վերջնական տվյալներով, ընտրողների ընդհանուր թիվ կազմել է 2 միլիոն 588 հազար 468, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 575 հազար 786 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում