Կոնգրես-ՀԺԿ-ն ՍԴ դիմելու հայցն է պատրաստում. Վլադիմիր Կարապետյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը որոշել է Սահմանադրական դատարանում բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը։ Մանրամասնությունները Panorama.am-ի թղթակիցը փորձեց պարզել դաշինքի անդամ Վլադիմիր Կարապետյանից։
«Սահմանադրական դատարան կդիմենք սահմանված ժամկետում։ Հստակ օր չեմ կարող ասել, հարցի վրա այժմ աշխատանք է տարվում։ Նյութ պետք է պատրաստվի, մշակվի։ Պետք է համապարփակ հայց ներկայացվի, ինչը և հիմա արվում է։ Հայցի վրա աշխատում են ինչպես իրավաբաններ, այնպես էլ վստահված անձինք և ընտրությունների օրը խախտումներ նկատած հանձնաժողովի անդամները»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների արդյունքով Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով որոշումների վիճարկման մասին դիմումներ Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել համապատասխան որոշման հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Եթե Կոնգրես-ՀԺԿ դաշինքը չդիմի ՍԴ, ապրիլի 27-ին կգումարվի նոր խորհրդարանի առաջին նիստը
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմել է ԿԸՀ՝ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով