Ապօրինի ծառահատումներ՝ Իջևանի տարածաշրջանում
Իջանի տարածաշրջանում արձանագրվել է ապօրինի ծառահատումների դեպք, Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ: Այս մասին հայտնում են բնապհապնության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Սոցիալական ցանցերում և Էլեկտրոնային մամուլում, այսօր տարածվել էր տեսաձայնագրություն, որում ցուցադրվում էր կտրատված ծառեր ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանի անտառներում: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատում իրականացրած երկու քաղաքացի` Հ. Ռ.-ն և Պ. Դ.-ն: Տեղում արձանագրվել է 23 ապօրինի հատված ծառ: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ»,- նշված է նախարարության պարզաբանման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան