
Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը
Ապրիլի 11-ից 12-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախատեսված են Միխեիլ Ջանելիձեի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահն ու վարչապետը։
Ապրիլի 11-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց արդյունքներով Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: