Փաշիկ Ալավերդյան. Եվրոպայի առաջնությունում արվեց առավելագույնը, ինչ պլանավորված էր
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները Խորվաթիայի Սպլիտ քաղաքից այս գիշեր վերադարձան Երեւան: Նրանք մասնակցում էին Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
ՀԱՕԿ լրատվականը «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց է վարել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ:
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում տղաների և աղջիկների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, նա ասել է. «Գլխավոր խնդիրը կատարված է: Ինչի համար մեկնել էինք, արվեց: Փորձարկեցինք նաև երիտասարդ մարզիկների: Ծանրորդները մեդալներ նվաճելու համար օգտագործեցին բոլոր հնարավորությունները: Արվեց առավելագույնը, ինչ պլանավորված էր»:
Պատասխանելով հարցին, թե Անդրանիկ Կարապետյանը Ռիոյում ստացած ծանր վնասվածքից հետո առաջին անգամ մասնակցել է մրցման, ի՞նչ կասեք, Փաշիկ Ալավերդյանն ասել է. «Նա գերազանց հանդես եկավ: Բոլոր մասնագետներն էին զարմացած, թե նա ինչպես կարողացավ այդպիսի ծանրություններ բարձրացնել: Կարելի է ասել, Անդրանիկն իր առջև դրված խնդիրները լուծեց»:
Ինչ վեարաբերում է աղջիկներին, նա նշել է, որ Սոնա Պողոսյանն ու Տաթև Հակոբյանը դեռ երիտասարդ են, րանց մասնակցությունից դժգոհ չեն. «Կարծում եմ, երկուսն էլ մեծահասակների մեջ դեռ անցնելու ճանապարհ ունեն:
Հարցին, թե Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում զրո ստացավ՝ չկարողանալով բարձրացնել իր պատվիրած նախնական 87 կիլոգրամը, Փաշիկ Ալավերդյանը նշել է. «Դա անհաջողություն էր: Սպորտում հաջողությունն ու անհաջողությունը կողք-կողքի են քայլում: Ֆեդերացիայում քննարկում կլինի: Որոշման մասին կտեղեկացնենք»:
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
- Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
- Սոնա Պողոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Անդրանիկ Կարապետյանը ծանր վնասվածքից հետո մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
- Իզաբելլա Յայլյանն անհաջող ելույթ է ունեցել Եվրոպայի առաջնությունում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին