Եգիպտոսում ահաբեկչություններից հետո արտակարգ դրություն է մտցվել
Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին նախօրեին Մար Գրգես և Ալեքսանդրիայի Սրբ․ Մարկոս եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից հետո երկրում երեք ամսով հայտարարել է արտակարգ դրության:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, երկրի ղեկավարը հայտարարել է տեսաուղերձում Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո: Նա նաև հայտարարել է ահաբեկչության դեմ բարձրագույն խորհրդի ստեղծման մասին:
Նշենք, որ նախօրեին Եգիպտոսում մի քանի ժամ տարբերությամբ երկու պայթյուն է տեղի ունեցել: Եգիպտական Տանտա քաղաքի գլխավոր եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունից շուրջ 30 մարդ է զոհվել, 80 մարդ տուժել է: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ով գնացել էր եկեղեցի եկեղեցական արարողության ժամանակ:
Ավելի ուշ մեկ այլ ահաբեկիչ պայթացրել է իրեն Եգիպտոսում իր մեծությամբ երկրորդ՝ Ալեքսանդրիայի Սրբ․ Մարկոս եկեղեցու մուտքի մոտ, որտեղ այդ պահին գտնվել է ղպտի պատրիարք Թավադրոս 2-րդը: Այս պայթյունից զոհվել է 16 մարդ, որից չորսը ոստիկան է, ովքեր կանգնեցրել են մահապարտ ահաբեկչին՝ թույլ չտալով նրան մտնել եկեղեցի, ինչն էլ թույլ է տվել խուսափել շատ զոհերից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան