Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է երեք քաղաքական ուժ
Նախօրեին լրացել է մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:
ԿԸՀ հաղորդմամբ, սահմանված ժամկետում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Տարոն Մարգարյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Զարուհի Փոստանջյանը, «Ելք» կուսակցությունների դաշինքինը՝ Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ծառուկյան» դաշինքը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին
- «Երկիր Ծիրանի»-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- ՕՐՕ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- Դաշնակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- Հայկական վերածնունդ կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- «Ելք» դաշինքը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին
- Տարոն Մարգարյանը կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին