Սիմոն Մարտիրոսյան. Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ Սպլիտ էր մեկնել չեմպիոնական տիտղոսի համար.
«Մենք գիտեինք, որ ոսկե մեդալի հետևից ենք գնում: Եվրոպայի առաջնությունը դիտարկում էինք որպես արդյունքները բարելավելու և աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու հնարավորություն:
Մրցակցության բացակայությունն ինձ չէր խանգարում, հակառակը, օգնում էր հանգիստ կատարել իմ գործը: Ուրախ եմ Գոռ Մինասյանի և Ռուբեն Ալեքսանյանի համար, որոնք նույնպես կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրը:
Մեր հավաքականի կազմում վեց ծանրորդ էր, բայց մենք կարողացանք միավորների հաշվարկով զբաղեցնել 6-րդ հորիզոնականը:
Երիտասարդ տարիքս պարտավորեցնում է շարունակելու ավելի բարձր արդյունքներ ցույց տալ: Պետք է լսել մարզչին, պահպանել ռեժիմը և քրտնաջան աշխատել. սա է հաջողության գաղտնիքը: Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին»,- նշել է Սիմոն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 105 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Սիմոն Մարտիրոսյանը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցել էր 414 կգ արդյունք (184+230):
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
- Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան