
Էրդողանը հրապարակավ խոստովանել է 100 տարի առաջ Թուրքիայի գործած ոճիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ Իզմիրում անցկացված հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «Diken» լրատվակայքը գրել է, Էրդողանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունները մերժողներին, ասել է. «Հիշու՞մ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ: Այ նրանց պաշտպաններն են այսօր «ոչ» ասում: Եվ իրենց ձիերին ու շներին են բաց թողնում «այո» ասողների վրա»:
Նրա համոզմամբ՝ կառավարման նախագահական համակարգին դեմ արտահայտվողները Թուրքիայի թշնամիներն են:
Էրդողանը հայտարարել է, թե «իրական հիվանդը» հենց Եվրոպան է: Նրա կարծիքով՝ եվրոպայի տնտեսության վիճակը գնալով վատթարանում է:
«Նրանք վարակվել են ռասիզմի վիրուսով: Այս անգամ նրանց վիճակը ծանր է լինելու»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև կարծիք է հայտնել, թե եվրոպական երկրները ճնշում են գործադրում ծագումով թուրք քաղաքացիների վրա: Նա սպառնացել է, որ ապրիլի 16-ի հանրաքվեից հետո Եվրոպան դեռ պատասխան կտա իր այդ պահվածքի համար:
Ըստ թուրքական պաշտոնական պատմագրության՝ 1922-23թթ քեմալական շարժման ժամանակ թուրքերը Բոսֆորի ջրերն են նետել «քրիստոնյա զավթիչներին»՝ որպես իմպերիալիզմի օկուպացիայի դեմ պայքարի դրսևորում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին