
«Ապրես բալա». Կանդելակին Մխիթարյանի մասին
Ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին «Ինստագրամ»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!»,-գրել է Կանդելակին։
Խաղին՝ իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է նաև Միխաթարյանը։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդ»-ին: Հաշիվը բացել է Զլատան Իբրահիմովիչը:
Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկել է հաշիվը: 78-րդ րոպեին նա փոխարինվեց: