Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Մար Գրգես և Ալեքսանդրիայի Սրբ․ Մարկոս եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների կապակցությամբ, որոնք տասնյակ անմեղ մարդկանց կյանք են խլել։
«Հայաստանը խստորեն դատապարտում է այդ անմարդկային արարքները և իր զորկացությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին՝ ահաբեկչության դեմ նրա մղած պայքարում։
Եգիպտոսի համար այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան