«Մարաղայում հանցագործությունների անպատժելիությունը ամենաթողության մթնոլորտ ձևավորեց»
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժինը ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ.
«Այս օրը խորհրդանշում է ղարաբաղյան պատերազմի ամենամռայլ, սակայն ոչ այդքան հայտնի էջերից մեկը, երբ 25 տարի առաջ ադրբեջանական կողմն իր գործողություններով կոպտագույն ոտնահարեց միջազգային հումանիտար իրավունքը։
1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականներն ավերեցին ու հրկիզեցին ինքնորոշված Արցախի Հանրապետության Մարաղա գյուղը, ողջակիզեցին ու անմարդկային դաժանություններով տանջամահ արեցին խաղաղ բնակիչներին, իսկ մի մասին էլ՝ գերեվարեցին․ ընդ որում՝ նրանցից ոմանց ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ։
Մի քանի ժամ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված գյուղի բնակիչներն վերապրեցին ողջ այն վայրագություններն ու բարբարոսությունը, որոնք իրավամբ համապատասխանում են մարդկության դեմ հանցագործության բոլոր չափորոշիչներին։
Մարաղայում իրականացված հանցագործությունների անպատժելիությունը նպաստեց ամենաթողության մթնոլորտի ձևավորմանը և նոր հանցագործությունների իրագործման շարունակությանը։ Դրա անհերքելի ապացույցն են Արցախի դեմ անցած տարվա ապրիլին ձեռնարկված ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված բարբարոս քայլերը»։
Հարակից հրապարակումներ`
- Xenophopia Prevention Initiative. Հայտարարություն՝ Մարաղայի դաժան հաշվեհարդարից 24-րդ տարի հետո
- Մարաղան` 20-րդ դարի վերջին Գողգոթա
- Քերոլայն Քոքս. Մարաղայում հայերի ջարդերի մասին նյութերն այդպես էլ տեղ չգտան միջազգային մամուլի առաջին էջերում
- Մարաղայի ջարդերի ականատեսների վկայություններ
- Պատմաբան. Մարաղան ադրբեջանական բանակի խարանն է
- Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանցիները Մարաղայում իրականացրել են ցեղասպանություն
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում