Պյոտր Սվիտալսկին հայտարարել է ՀՀ-ում 1.5 միլիոն եվրո դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Երևանում հայտարարել է 1.5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագրի մեկնարկը Հայաստանում՝ քաղհասարակությունը հզորացնելու և ՔՀԿ-ներին ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներով ապահովելու համար,- այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից։
«Մենք հավատում ենք, որ մեր ընդհանուր արժեքներին վերաբերող սոցիալական և վարքագծային փոփոխությունների հասնելու հիմնաքարը քաղաքացիների ներգրավումն է: Այդ պատճառով այս հայտամրցույթի ներքո ԵՄ-ն կաջակցի ՔՀԿ-ների կազմակերպած տեղեկատվական արշավներին, որոնք նպատակ ունեն բարձրացնելու հանրային հաշվետվողականությունը` միաժամանակ ներգրավելով քաղաքացիներին»,- աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է ԵՄ դեսպանը:
«Հայաստանում քաղհասարակության հզորացումը» 1.5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի մեծացնելու քաղհասարակության մոնիթորինգի կարողությունը, բարձրացնելու հանրային հաշվետվողականությունը հանրային իրազեկման արշավների միջոցով` նպատակ ունենալով փոխել վարքագիծը սննդի, ապահով ճանապարհների, էներգախնայողության, շրջակա միավայրի, վերամշակման և այլ ոլորտներում և ամրապնդելու քաղհասարակությունը ֆինանսական դիվերսիֆիկացման և կայունության միջոցով, օրինակ՝ դրամահավաքներ, քրաուդֆանդինգային արշավներ և սոցիալական ձեռնարկությունների խթանում:
Հայտամրցույթի հիմնական նպատակն է ֆինանսավորել քաղաքացիական հասարակության մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն քաղհասարակության դերի բարձրացմանը՝ խթանելով նաև ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչպես նաև ապահովելու բարեփոխումների մոնիթորինգ և հանրային հաշվետվողականության աճ այն ոլորտներում, որոնք ընդգրկում են ԵՄ-Հայաստան համաձայնագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան