Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի չմասնակցելը նվեր է «Ելք»-ին. Քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմոկրատական կեցվածքը ստիպել է արևմտամետ տրամադրվածությամբ մարդկանց, մի ստվար զանգվածի քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ բանախոսը նկատեց՝ իր համար ամենազարմանալին, թերևս, ԲՀԿ-ի չմասնակցելն է։
«Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն չէր վերադառնա, եթե չլիներ 2018 թվականի հայտնի իրադարձությունը: Իսկ այժմ՝ չմասնակցելով Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ իրեն ապահովագրեց նոր հնարավոր անհարմար իրավիճակներից: Մյուս կողմից, ԲՀԿ-ի չմասնակցելը նվեր է «Ելք»-ին: Այժմ այդ դաշինքը պետք է կարողանա լավագույնս դրսևորել իրեն՝ տեր կանգնելու բոլոր քվեներին»,- նկատեց քաղտեխնոլոգը
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին Զարուհի Փոստանջյանի ղեկավարած քաղաքական ուժի մասնակցությունը, ապա սա, Վիգեն Հակոբյանի խոսքով, «Երկիր ծիրանիի» համար յուրահատուկ շնորհանդես է: Այդ ուժն այս կերպ է նշում իր մուտքը քաղաքական դաշտ:
«Եթե Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի ընթացքում ռադիկալ լուծումներով հանդես գա, շատ հնարավոր է՝ կարողանա իր կողմը գրավել ԲՀԿ-ի ընտրազանգվածին՝ սոցիալապես անապահով և բողոքական մարդկանց»,- ամփոփեց քաղտեխնոլոգը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան