Հնարավոր է դադարեցվեն ռուսական ավիաընկերությունների չարտերային թռիչքները Թուրքիա
Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին զգուշացրել է դեպի Թուրքիա չարտերային թռիչքների հնարավոր դադարեցման մասին: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է ավիաընկերություններից մեկում ունեցած աղբյուրը:
«Ռոսավիացիան հեռագրեր է հղել ռուսական ավիաընկերություններին, որոնցում ասված է, որ հնարավոր է դադարեցվեն ռուսական ավիաընկերությունների չարտերային թռիչքները թուրքական օդանավակայաններ»,- ասել է աղբյուրը:
Հեռագրի տեքստի համաձայն, թռիչքների հնարավոր դադարեցումը կապված է Թուրքիայում բարդ քաղաքական իրավիճակի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան