Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումային ծրագրի առաջարկ
ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզերից շարունակում են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 11-ի դրությամբ ՀՀ Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք առաջիկայում կքննարկվեն ՀՀ կառավարության հարթակում:
N |
Համայնք |
Ծրագիրը |
1 |
Տափերական |
Օրգանական մթերքների արտադրություն և վերամշակման կազմակերպում
|
2 |
Ազատավան |
Չորանոցի ստեղծում
|
3 |
Փոքր Վեդի |
Գինու և մրգային օղիների արտադրություն |
4 |
Ղուկասավան |
Ջերմոցային տնտեսության հիմնում
|
5 |
Նոր կյանք |
Ջերմոցային տնտեսության հիմնում
|
6 |
Վեդի |
Չորանոցի և մրգի սառնարանի կառուցում
|
7 |
Արարատ գյուղական համայնք |
Վիետնամական ցեղատեսակի խոզերի բուծման ֆերմերային տնտեսություն
|
8 |
Վեդի |
Աղբի տեսակավորման կայանի կառուցում
|
9 |
Լուսաշող |
Կաթի վերամշակում` «ԼենՀով»
|
10 |
Մասիս |
Սպանդանոցի ընդլայնում և թափոնների վերամշակման հոսքագծի կառուցում` «Ոսկե կացին»
|
Հարակից հրապարակումներ`
- Արարատի մարզի ներդրումային ծրագրերը
- 8 մարզերից ստացված ներդրումային ծրագրերից հավանության են արժանացել շուրջ 50-ը
- Կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած Սյունիքի և Լոռու մարզերի ներդրումային ծրագրերի ցանկը
- Կոտայքից ստացված գյուղոլորտին առնչվող ներդրումային 4 ծրագիր կներկայացվի կառավարության քննարկմանը
- Կառավարությունում ներկայացվել են Արագածոտնի և Տավուշի մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները