Արմեն Բադալյան. Հանրապետականն իր օգտին քվեարկողների քանակն արդեն ունի
Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն իր օգտին քվեարկողների քանակն ունի: «Նախընտրական զարգացումներ Երևանի ավագանու՝ գալիք ընտրությունների շուրջ» թեմայով քննարկմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Ինքը 5 հազար դրամ տալու է, ասի, ում ուզում ես քվեարկի՝ ուզում ես, գնա «Ելք»-ին քվեարկի, ուզում ես գնա «Ծիրանին» քվեարկի, խնդիր չկա, էնքան որ մասնակցություն լինի։ Ավագանու անդամների 65 հոգուց մոտ 45-ը կվերցնի ՀՀԿ-ն, իսկ մնացած 20-ը կբաշխվի «Ելքի» ու «Երկիր Ծիրանիի» մեջ»,-կարծիք հայտնեց նա:
Անդրադառնալով «Ելք»-ի և «Երկիր ծիրանի» կուսակցության հնարավոր միասնական մասնակցությանը, Բադալյանն արձագանքեց, որ այդ պարագայում ՀՀԿ-ն ստիպված էր լինելու մեկ այլ երրորդ ուժ բերել, քանի որ օրենքը սահմանում է, որ ավագանու ընտրություններին պետք է ներկայացված լինեն առնվազն երեք ուժեր:
«Բացի այդ, անկախ այն հանգամանքից, իրենք կմիավորվեն, թե չէ, ստանալու են այնքան ձայն, ինչքան Հանրապետականն իրենց տալու է: Երևանում 25 տոկոսն է, որ փողով չի քվեարկում, կամ փողը վերցնում է ու քվեարկում է, ինչպես ուզում է: Նրանք միմյանցից ձայն չեն փախցնելու՝ 25 տոկոսն այսպես թե այնպես վերցնելու են»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Քաղտեխնոլոգ. Ավագանին բակի բեսեդկայի մի քիչ ավելի մեծ տեսակն է
- Երևանի ավագանու ընտրություններում «Ելք»- ը մրցակից համարում է միմիայն ՀՀԿ-ին. Տիգրան Ավինյան
- «Ելք» դաշինքը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների իր ցուցակը
- «Ելք»-ը Երևանի ավագանու ընտրություններում Զարուհի Փոստանջյանին մրցակից չի համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան