Ընտրախախտումների վերաբերյալ հարուցվել է 15 քրեական գործ͵ որից 4-ն ուղարկվել է դատարան. ՔԿ
Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 11-ի դրությամբ հարուցվել է 15 քրեական գործ։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 15 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված)͵ 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված)։
Նշված 15 քրեական գործերից 4-ը՝ 4 մեղադրյալների վերաբերյալ͵ ուղարկվել է դատարան͵ 1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
10 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է͵ որոնցից 1-ը՝ Երևանում͵ 9-ը՝ մարզերում (4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված͵ 6-ը՝ ՀՀ ՔՕ 34-153-րդ հոդված):
Հարակից հրապարակումներ`
- Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննությունը շարունակվում է. Գլխավոր դատախազություն
- Գլխավոր դատախազության աշխատանքային խումբը շարունակում է ընտրախախտումների վերաբերյալ դեպքերի ուսումնասիրությունը
- Ժամը 9-ի դրությամբ ոստիկանությունում գրանցված ենթադրյալ ընտրախախտումների մասին
- ՀՔԾ նյութեր են նախապատրաստվում ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների և ԶԼՄ հրապարակումների հիման վրա
- ժամը 17-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 535 հաղորդում
- Ընտրությունների օրվա և հետընտրական ժամանակահատվածի ենթադրյալ ընտրախախտումների մասին
- ՔԿ. Հարուցվել է 6 քրեական գործ՝ ընտրախախտումների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան