Թրամփը ստորագրել է Մոնտենեգրոյին ՆԱՏՕ ընդունելու արձանագրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մոնտենեգրոյին ՆԱՏՕ ընդունելու արձանագրությունը,- այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։
Ավելի վաղ ԱՄՆ Սենատը աջակցել էր Մոնտենեգրոյի՝ ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ համաձայնությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու օգտին քվեարկել էին Վերին պալատի 97 անդամներ, դեմ՝ 2 հոգի, 1 ձեռնպահ: Համաձայնագրի վավերացման համար պահանջում էր առնվազն 60 ձայն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան