Գոշ լճի տարածքում աշխատանքներն այս պահին դադարեցված են
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել Գոշ լճի հարակից տարածքում իրականացվող մաքրման աշխատանքների վերաբերյալ։ Պարզաբանման մեջ ասված է.
«Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի Գոշ լճի տարածքում իրականացվում է ապօրինի հողային աշխատանքներ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտու «Գոշ լիճ» տեղամասից` պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով, համաձայն 23.06.2015 թվականին կնքված պայմանագրի, օգտագործման է տրվել «Վենդոռ» ՍՊԸ-ին:
Ըստ պայմանագրի` կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից և չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը և էնդեմիկ կարգավիճակը: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Վենդոռ» ՍՊԸ-ն իրականացրել է տարածքը չորացած փայտից և աղբից մաքրելու աշխատանքներ, որոնք այս պահին դադարեցված են: Կատարվում են ուսումնասիրություններ:
Գոշ լճի հարակից տարածքներում նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն «Վենդոռ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով հաստատված ծրագրի` բնապահպանական փորձաքննություն անցնելուց հետո»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան