Հանրային քննարկման է դրվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տեղեկատվության ազատության մասին» 2003թ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիշեցնենք, որ ներկայում տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորվում է 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ ՏԱ օրենք): Հարկ է նշել, որ օրենքի կիրառման 14 տարիների ընթացքում ի հայտ են եկել օրենքի մի շարք թերություններ և բացթողումներ, իսկ օրենքի մի շարք դրույթներ էլ կորցրել են իրենց արդիականությունը:
Բացի այդ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կերաշխավորվի տեղեկատվության ազատության իրավունքի առավել արդյունավետ իրացումը և պաշտպանությունը, ինչպես նաև կապահովվի «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում