«Մենք դեռ կխոսենք ավագանու ընտրություններից հետո». Րաֆֆի Հովհաննիսյան
Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություն է տարածել, որտեղ բացատրում է, թե ինչու չեն մասնկացում մայրաքաղաքի ավագանու ընտրություններին։
«Նախընտրական շրջանում բռնություններով և քաղաքական բանտարկություններով, իսկ ընտրությունների օրը՝ համատարած կաշառքներով և այլ զանգվածային ընտրակեղծիքներով մթագնած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին գործող իշխանության՝ ՀՀԿ-ի մոտ ազատ, արդար և օրինական ընտրությունների կազմակերպման քաղաքական կամքի բացակայությունը:
Ամեն դեպքում՝ մեր ժողովրդի ձայնը չմասնատելու նպատակով հերթական անգամ Ժառանգությունը հայտ չներկայացրեց Երևանի ավագանու ընտրական մրցապայքարի մեջ մտնելու՝ փոխարենը հաջողություն և օրինական մրցակցություն մաղթելով բոլոր թեկնածուներին և իր զորակցությունը՝ ընտրություններին մասնակցող ընդդիմությանը և Հայաստանի քաղաքացու ազատ և անկաշառ կամարտահայտությանը:
Հանուն մայրաքաղաքի և համայն հանրապետության, իրականում հարկավոր է, որ պարոն Մարգարյանը և իր կուսակցությունը իրենք դառնան պարկեշտ, օրինապաշտ ընդդիմություն ամբողջ երկրում և Երևանից սկսյալ:
Իսկ մենք դեռ կխոսենք ընտրություններից հետո»:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է երեք քաղաքական ուժ
- ՕՐՕ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան