Պատանի ծանրորդները մեդալ չեն նվաճել աշխարհի առաջնությունում
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ավարտվել է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացրել են միայն տղաները:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, նրանք չեն կարողացել մեդալ նվաճել աշխարհի առաջնությունում:
Ը
ստ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի` հայ ծանրորդները Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի մեկ վարկանիշ են ձեռք բերել:
Աշխարհի առաջնությունում հայ պատանիների արդյունքները.
56 կգ քաշային կարգ. Խաչիկ Հարությունյան` երկամարտի 200 կգ 23-րդ տեղ
62 կգ. Բաբկեն Բագրատյան 245 կգ, 11-րդ տեղ
69 կգ. Արմեն Գրիգորյան 282 կգ, 9-րդ տեղ, Ռաֆիկ Հարությունյան 278 կգ 10-րդ տեղ
77 կգ. Տիգրան Ամիրյան 265 կգ, 18-րդ տեղ, Կարեն Մարգարյանը զրո էր ստացել
94 կգ. Յաշա Մինասյան 273 կգ, 12-րդ տեղ, Արսեն Դադայան 259 կգ 16-րդ տեղ