Արցախի նախագահը շնորհավորել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի Պետության նորընտիր Նախագահ Անատոլի Բիբիլովին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ներկայացված ուղերձում ասված է.
«Հարգարժա՛ն Անատոլի Իլյայի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հարավային Օսիայի Հանրապետության – Ալանիայի Պետության նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
Համոզված եմ՝ Ձեր անձնական որակները, անցած ուղին, քաղաքական և ռազմական գործչի մեծ փորձն ու գիտելիքներն անհրաժեշտ հիմք կստեղծեն, որպեսզի Ձեր ղեկավարությամբ եղբայրական Հարավային Օսիան այսուհետ ևս շարունակի առաջընթաց զարգանալ և ամրապնդել իր ազգային պետականությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն պարոն Բիբիլով, պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ և Հարավային Օսիայի Հանրապետության ողջ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում, հաջողություններ ու ամենայն բարիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին