G7-ի անդամ երկրները համաձայնության չեն եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ընդլայնելու վերաբերյալ
«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարներն Իտալիայի Լուկա քաղաքում հրավիրված հանդիպման ժամանակ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ որոշում չեն կայացրել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն: Փոխանցում է Gazeta.ru-ն:
Նախարարի խոսքով՝ G7-ի բոլոր երկրները միակարծիք են, որ Բաշար Ասադը չի կարող կապ ունենալ ապագա Սիրիայի հետ՝ հավելելով, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման առաջին քայլը պետք է լինի կրակի դադարեցումը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ մտադիր է հանդիպման ընթացքում պահանջել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացում: Բրիտանացի նախարարը պնդել է, որ G7-ի երկրները համատեղ հայտարարությամբ հանդես գան, որով կպահանջեն Ռուսաստանից՝ պաշտոնապես հրաժարվել Բաշար ալ Ասադին սատարելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում