Երևանցիների ակնկալիքներն ու սպասելիքները քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուներից
Ի՞նչ են ակնկալում և ի՞նչ սպասելիքներ ունեն երևանցիները Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուներից։ Հարցի շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի հետ։
Ըստ նրա, Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուներից՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին երևանցիներն առավելապես տեսնում են ԱԺ հարթակում, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Սոցիոլոգը կարծում է, որ նախկինում մարդիկ հիմնականում գոհ են եղել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանից և նրա թիմի աշխատանքից։
Գևորգ Պողոսյանի խոսքով, երևանցիները դժգոհություններ ունեն կապված ջրահեռացման, լուսավորության և ավտոճանապարհներին անդադար խցանումների հետ, ու չնայած այս ամենին, ըստ նրա, հարցումները ցույց են տալիս, որ երևանցիները Տարոն Մարգարյանի նկատմամբ բավական դրական վերաբերմունք ունեն։
«Բոլոր դեպքերում, երևանցիների մի զգալի հատված հենց այս խնդիրների լուծման ակնկալիքով է մասնակցելու գալիք ընտրություններին։ Որպես մեգապոլիս՝ Երևանը շատ խնդիրներ ունի, և մարդիկ հույս ունեն, որ գործող քաղաքապետը, վերընտրվելու դեպքում, կարող է․լուծել դրանք»,-կարծում է սոցիոլոգը։
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, սոցիոլոգը նշում է, որ մարդիկ ավագանիում նոր դեմքեր տեսնելու ցանկություն ունեն, սակայն, մյուս կողմից. «Մարդիկ քվեարկելու են՝ հաշվի առնելով նախկին փորձը»։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին