Վահան Մարտիրոսյանը տաքսիստներին առաջարկել է մինչև վաղը միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել
«Բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում և օրենքի շրջանակներում»,- ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպած տաքսու վարորդների հետ հանդիպմանն այս մասին նշել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Տաքսու վարորդները հայտնել են, որ իրենք լիցենզավորված են, բայց լիցենզավորման վճարը շուրջ երկու տարի չեն մուծել: Արդյունքում տուգանվել են, բայց ի վիճակի չեն վճարել այդ բավական մեծ գումարը: Վարորդներն ակնկալում են, որ տուգանքները ներվեն` հիմնավորելով, որ լիցենզավորման վճարները չեն մուծել անհավասար պայմանների պատճառով:
Օնլայն տաքսիների գործունեությունը, նրանց խոսքով, խոչընդոտում է իրենց աշխատանքը, այն դեպքում, երբ այդ համակարգերում գրանցված վարորդները չեն լիցենզավորվում և վճարներ չեն կատարում:
Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Վահան Մարտիրոսյանը, լսելով վարորդների պահանջները, առաջարկել է միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել մինչև վաղը, որպեսզի նախարարությունը քննարկի և փորձի լուծումներ գտնել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին