Զբոսաշրջության ակտիվ ժամանակահատվածում 911-ը պարսկերենին տիրապետող օպերատորներ կունենա
«Հարավային Կովկասը բնական և մարդածին աղետների ռիսկի տեսանկյունից պետք է հնարավորինս անվտանգ լինի, քանի որ տնտեսության և զբոսաշրջության զարգացումն առանց աղետների ռիսկի նվազեցման անհնար է: Պետք է համատեղ ուժերով մեր տարածաշրջանում կառուցենք դիմակայուն ապագա»,- այս մասին նշել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն՝ այսօր նախարարությունում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ։
ԱԻ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Տոնոյանն առաջարկել է Հայաստանում Իրանի քաղաքացիների զբոսաշրջության առավել ակտիվ ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունում սահմանել պարսկերեն լեզվին տիրապետող օպերատորների հերթապահություն, որոնք կսպասարկեն զբոսաշրջիկների կողմից ստացվող զանգերը:
Խոսելով 2 երկրների միջև փորձի փոխանակման հնարավորություններից՝ դեսպանը բարձր է գնահատել պետական ոլորտում հաշմանդամ աշխատակիցների ներգրավման ԱԻՆ-ի փորձը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև համատեղ աշխատանքներ իրականացնել ճգնաժամերին արձագանքելու անդրսահմանային մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին