ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանության մասին
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների և հետախուզության հարցերի հանձնաժողովների նախագահներն ու բարձրաստիճան անդամներն այսօր միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 գործընկերներին՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանության մասին՝ Ապրիլի 24-ին Սպիտակ տանը կայանալիք իր ելույթում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Նամակի հեղինակները կոչ են արել ԱՄՆ նախագահին «պատշաճ կերպով հիշատակել ապրիլի 24-ը որպես ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հիշատակի օր»՝ նշելով, որ «հիշատակելով Հայոց ցեղասպանությունը՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կանխելու վայրագություններն ապագայում»:
«Մենք միանում ենք Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով նախագահ Թրամփին մերժել Թուրքիայի լռեցնելու քաղաքականությունը և որդեգրել ազնիվ դիրքորոշում Հայոց ցեղասպանության հարցում»,- նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Կոչ անելով նախագահ Թրամփին պատշաճ կերպով հիշատակել ապրիլի 24-ը՝ նախաձեռնությանը միացած անդամները շեշտել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ նախկին փորձը՝ վկայակոչելով նախագահներ Ռոնալդ Ռեյգանին և Դուայթ Դևիդ Էյզենհաուերին:
Նամակում նաև հատուկ հիշատակվում է Օսմանյան կայսրության վարած ցեղասպանության քաղաքականության թիրախում հայտնված քրիստոնյա ազգերի մասին, որոնց թվում են հայերը, ասորիները, քաղդեացիները, հույները և հետապնդումների ենթարկված այլ ազգեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին