Վարչապետ. Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով փող աշխատել
«Ինչո՞ւ առ այսօր հսշվարկ չենք արել, թե ինչպես անել, որպեսզի դրսից կախվածությունը նվազեցնենք: Անընդհատ ասում ենք, որ պետք է ներմուծումը փոխարինել, ուրեմն պետք է ուսումնասիրենք, թե Հայաստանն ինչ է ներմուծում և դրա դիմաց ինչ ենք կարողանում անել»,-գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներից հետաքրքրվել է նախարարություն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ինչո՞ւ սերմերի ոլորտը չենք դիտարկում, եթե ունենք սելեկցիոն կայան: Եթե խոսում ենք արտահանումը ներքին արտադրանքով փոխարինելու մասին, ունենք մի բան, որը լավ է աշխատում, ուրեմն պետք է ընդլայնենք նրա գործունեությունը»,-հարցադրումները շարունակել է կառավարության ղեկավարը:
ԳՆ հասարակայանության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա ընդգծել է, որ Գյումրիի սելեկցիոն կայանի հիման վրա պետք է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, որը կարողանում է դառնալ նորմալ կոմերցիոն կառույց, որը զբաղվում է և սերմերի արտադրությամբ, և վաճառքով:
«Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով փող աշխատել, ամեն տարի սուբսիդավորման համար ավելի մեծ միջոց չհատկացնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր միջոց ծախսելուց, որոշում կայացնելուց պետք է ունենալ կոշտ վերաբերմունք:
«Պետք է հասկանալ՝ ի՞նչի համար ենք ծախսում, ի՞նչ է լինելու արդյունքում: Յուրաքանչյուր ծախսին, յուրաքանչյուր որոշմանը պետք է հետևի թվային պատասխան: Ինձ պետք է թվով ներկայացնեք, թե ինչ ենք ստանալու արդյունքում: Այլ լուծում չի ընդունվելու: Վերլուծել, մոնիտորինգ և նմնատիպ բառերը պետք է օգտագործեք նվազագույնը, խոսում ենք լակոնիկ, գումարով, արդյունքով»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Բերբերյան. Գարու սերմացուի ներկրումը կամայական քայլ է
- Վերահսկիչ Պալատ. Սերմացուն որոշ գյուղապետերի կողմից հատկացվել է կամայականորեն
- Կարտոֆիլի սերմացու ներմուծած ընկերությանը տուգանել են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները