Երևանի ավագանու ընտրություններում «Ելք»- ը մրցակից համարում է միմիայն ՀՀԿ-ին. Տիգրան Ավինյան
«Ելք» դաշինքը շատ լուրջ է վերաբերում այս ընտրություններին: Ավելին, խոստանում է օրիգինալ և հետաքրքիր տարրերով քարոզարշավ իրականացնել: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի Տիգրան Ավինյանը՝ միաժամանակ հավելելով, որ գալիք ընտրություններում դաշինքը մրցակից համարում է միմիայն ՀՀԿ-ին:
«Սերնդափոխության մեր առաջ քաշած ձևաչափը շատ ակտուալ է բոլոր բնագավառներում, նաև՝ Երևանի կառավարման: Մենք Երևանի համար ռեալ փոփոխություններ ենք առաջարկում: Մեծ կարևորություն ենք տալիս ծրագրերին, մեր ծրագիրը կներկայացնենք շուտով: Այն վերահսկվում է թիմի կողմից, որը բաղկացած է իրենց ոլորտներում ինչ-որն բանի հասած երիտասարդներից: Ընդհանուր առմամբ, ծրագրի վրա աշխատող թիմը կազմված է շուրջ 15 հոգուց»,- ասաց նա՝ խոստանալով որ «Ելք»-ի ծրագիրը խիստ առարկայական է լինելու, թիմը հեքիաթասացությամբ չի զբաղվելու:
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ «Ելք»-ը փորձել է փոխգործակցել Զարուհի Փոստանջյանի հետ՝ ինտենսիովերն քննարկելով գործակցության մի քանի տարբերակ, սակայն վերջինս մերժել է բոլոր առաջարկները:
«Մենք հաղթական ենք տրամադրված: Մենք չենք մասնակցում ընտրություններին ավագանու՝ ընդամենը մի քանի անդամ ունենալու համար, մենք մասնակցում ենք հաղթելու և քաղաքապետ ընտրելու համար: Նիկոլ Փաշինյանն ունի անհրաժեշտ ներուժը և ունակությունները՝ աշխատելու Երևանի քաղաքապետի պաշտոնում»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս, «Ելք» դաշինքի անդամ Էդուարդ Աղաջանյանն իր հերթին հավելեց, որ քարոզարշավի կազմակերպման շուրջ ներկայումս քննարկումներ են ընթանում:
«Ծրագրի վրա շատ մեծ, երիտաասարդ և էներգիայով լի թիմ է աշխատում: Ընտրողը «Ելք» դաշինքին պետք է ձայն տա, քանի որ նա անբիծ պատմություն ունի, կատարել է տված բոլոր խոստումները»,- եզրափակեց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Ելք» դաշինքը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների իր ցուցակը
- «Ելք»-ը Երևանի ավագանու ընտրություններում Զարուհի Փոստանջյանին մրցակից չի համարում
- Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի չմասնակցելը նվեր է «Ելք»-ին. Քաղտեխնոլոգ
- Երևանի քաղաքապետի ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջև. «Ժողովուրդ»
- «Ելք» դաշինքը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին